HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Բնական կաթից և բուսական յուղից պատրաստված կաթնամթերքի պարտադիր տարբերակում կլինի խոշոր խանութներում

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Կառավարության ներկայացրած «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, որով առաջարկվում է խանութներում կաթնամթերքի վաճառքի համար որոշակի կարգավորումներ սահմանել: Փոփոխությունների համաձայն՝ 200 քմ առևտրային սրահը գերազանցող խանութներում կաթնամթերքը տարանջատված կլինի, տարբերակված դարակաշարերում կլինի բնական կաթից և բուսական յուղից կամ այլ հավելումներից պատրաստված կաթնամթերքը:

Նախագիծը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ում խոսքով՝ խանութների մակերեսների տարբերակումն առաջարկում են, քանի որ փոքր խանութներում տեխնիկապես հնարավոր չէ նման դասակարգում անել: Եւ այսպես նախագծում նշվում է, որ առևտրի օբյեկտներում կաթնամթերք ապրանքախմբի տարանջատված մեկուսամասերում կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքը պետք է ապահովված լինի առանձնացված սպառողական դարակաշարով և «պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» հատուկ տեսակի նշումով՝ ընթեռնելի և տեղադրված տեսանելի վայրում:

Նախագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter