Արցախում հունվարի 1-ից բարձրացվել են մի շարք սոցիալական խմբերին տրամադրվող սոցվճարների չափերը․ Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հաստատել է Կառավարության որոշումներ, համաձայն որոնց՝ հունվարի 1-ից բարձրացվել են մի շարք սոցիալական խմբերին տրամադրվող սոցվճարների չափերը:
Նա նշել է, որ կենսաթոշակների մասով կատարվել են հետևյալ փոփոխությունները.
ա) հիմնական կենսաթոշակի չափը 18. 000 դրամից դարձել է 21. 500 դրամ, իսկ նվազագույն կենսաթոշակի չափը՝ 26. 500 դրամի փոխարեն՝ 34. 300 դրամ: Աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին տասը տարվա համար, 950 դրամի փոխարեն, սահմանվել է 1.150 դրամ, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար՝ 500 դրամի փոխարեն՝ 600 դրամ:
բ) սպայական անձնակազմի և պայմանագրային զինծառայողների կենսաթոշակներին ավելացվում է ամսական 25.000 դրամ հավելավճար:
գ) բարձրացվել է նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը՝ առաջին խմբի հաշմանդամի համար դառնալով 54.500 դրամ (40. 000 դրամի փոխարեն), երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 39.500 դրամ (30. 000 դրամի փոխարեն), երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 36 000 դրամ (27. 000 դրամի փոխարեն): Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը 27.000 դրամից դարձել է 36. 000 դրամ, իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 90. 000 դրամից 107. 500 դրամ:
դ) ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում` սոցիալական կենսաթոշակի չափը, 26. 500 դրամի փոխարեն, սահմանվել է 34. 300 ՀՀ դրամ, հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 44. 000 դրամ:
Պետական նպաստների մասով՝
ա) հաշմանդամ երեխաներն այսուհետ կստանան 21. 600 դրամ նպաստ՝ 18. 000 դրամի փոխարեն, միայնակ մոր երեխաները՝ 14. 500 դրամ՝ 12 000 դրամի փոխարեն, միակողմանի ծնողազուրկ երեխաները՝ 25. 200 դրամ՝ 21 000 դրամի փոխարեն, ԼՂՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաները՝ 50. 000 դրամ՝ 42. 000 դրամի փոխարեն, ալիմենտ ստացող երեխաները՝ 9.500 դրամ՝ 7.800 դրամի փոխարեն, 1-ին խմբի հաշմանդամների երեխաները՝ 18. 000 դրամ՝ 15. 000 դրամի փոխարեն, ժամկետային զինծառայողների երեխաները, 2-րդ խմբի հաշմանդամների երեխաները, 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաները՝ 10. 800 դրամ՝ 9000 դրամի փոխարեն, 3 անչափահաս երեխաներ ունեցող այն ընտանիքների երեխաները, որոնք մինչև ավագ երեխայի 18 տարին լրանալը հանդիսանում էին նպաստառուներ՝ 7.500 դրամ՝ 6.000 դրամի փոխարեն: 2019թ. հունվարի 1-ից մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը ծնված 3-րդ երեխային, անկախ ընտանիքում երեխաների չափահաս լինելու հանգամանքից, կտրամադրվի 4.200 դրամ՝ 3.000 դրամի փոխարեն, իսկ 4-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխային, անկախ ընտանիքում երեխաների չափահաս լինելու հանգամանքից, 4.200 դրամ:
բ) 2022թ. հունվարի 1-ից հետո ծնված 3-րդ և հաջորդ երեխաները, անկախ ընտանիքում երեխաների չափահաս լինելու հանգամանքից (մինչև նրանց 6 տարին լրանալը), կստանան 50. 000 դրամ նպաստ: Մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց կտրամադրվի 33. 000 դրամ՝ նախկին 27. 000 դրամի փոխարեն:
գ) չաշխատող անձի մայրության նպաստի չափը 253. 000 դրամի փոխարեն սահմանվել է 312. 800 դրամ, իսկ վաղաժամ ծննդաբերած անձի, նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված անձի համար՝ 126. 500 դրամի փոխարեն՝ 156. 400 դրամ:
Ամենամսյա դրամական օժանդակության և օգնության ծրագերում ընդգրկված սոցիալական խմբերի համար.
ա) երկու և ավելի զոհ ունեցող ընտանիքներին տրվող ամենամսյա դրամական օժանդակության չափը յուրաքանչյուր զոհի հաշվարկով դարձել է 50 000 դրամ՝ նախկին 15 000 դրամի փոխարեն:
բ) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները, բռնադատվածները, Հայաստանի ազգային հերոսները, Արցախի հերոսները, Արցախի Հանրապետության շքանշանակիրները և միայնակ քաղաքացիները, որպես ամենամսյա դրամական օգնություն, կստանան 11. 500 դրամ՝ նախկին 9.400 դրամի փոխարեն, 3-րդ խմբի հաշմանդամները՝ 3. 700 դրամ՝ 3.000 դրամի փոխարեն, տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամները՝ 13. 500 դրամ՝ 11. 000 դրամի փոխարեն, Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից տուժածները՝ 8.000 դրամ՝ 6.500 դրամի փոխարեն, իսկ ԽՍՀՄ շքանշանակիրները՝ 4.800 դրամ՝ 3.900 դրամի փոխարեն:
գ) Մեծ Հայրենականի վետերաններին տրվող ամենամսյա պատվովճարի չափը սահմանվել է 120. 000 դրամ՝ նախկին 100. 000 դրամի փոխարեն:
դ) երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունից դպրոցում սովորող 7-12 տարեկան երեխաներին անձնական մանր ծախսերի համար այսուհետ տրամադրվելու է ամսական 8.000 դրամ՝ նախկին 4.000 դրամի փոխարեն, իսկ 13-18 տարեկան երեխաներին՝ ամսական 10. 000 դրամ՝ 5.000 դրամի փոխարեն:
ե) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ամենամսյա դրամական օգնությունը, 64. 000 դրամի փոխարեն, սահմանվել է 73. 200 դրամ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել