HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«ՔՊ»-ական նախկին պատգամավորները՝ Արարատի և Արագածոտնի մարզպետներ

Կառավարության հունվարի 13-ի որոշմամբ՝ Ռազմիկ Թևոնյանն ազատվեց Արարատի մարզպետի պաշտոնից: Նրա փոխարեն մարզպետ նշանակվեց որդին՝ Սեդրակ Թևոնյանը։

Հիշեցնենք, որ վերջինս Ազգային ժողովի պատգամավոր էր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Ռազմիկ Պետրոսյանն ազատվեց Արագածոտնի մարզպետի պաշտոնից, նրան կփոխարինի «ՔՊ» խմբակցության նախկին պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը։

Նշենք, որ նորանշանակ երկու մարզպետներն էլ հունվարի 4-ին վայր էին դրել իրենց մանդատները։

Լուսանկարում՝ ձախից՝ Սեդրակ Թևոնյանը, Սերգեյ Մովսիսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter