HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Զոհված զինծառայողների՝ 70-ից ավելի ընտանիքներում երեխաներ են ծնվել․ վարչապետ

Կառավարությունը աջակցություն կտրամադրի Հայաստանի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն, հատուկ առաջադրանք, ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ ավարտից հետո պատճառական կապով զոհված (մահացած) զավակների ծնողներին՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ փոխնակ մոր ծառայության և դոնորական ձվաբջջի ծախսերը փոխհատուցելու համար: Որոշումն ընունվեց գործադիրի հունվարի 13-ի նիստում։

Փոխհատուցման չափը կկազմի`

  • փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար՝ այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված վճար 100 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 5,5 մլն դրամը,
  • դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար՝ այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100 %-ի  չափով, բայց ոչ ավելի, քան 600 000 դրամը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագծի քննարկման ժամանակ հայտնեց, որ 2021 թվականի ընթացքում զոհված զինծառայողների 70-ից ավելի ընտանիքներում երեխաներ են ծնվել: «Սա շատ խորհրդանշական, արժեքային ու գաղափարական նշանակություն ունեցող փաստ է, իմ խոնարհումը և հարգանքի տուրքը բոլոր այն ծնողներին, որոնք նման որոշում են կայացրել»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter