Օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով
Հայաստանում հունվարի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը, 15-ի երեկոյան ժամերին, 16-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Նման կանխատեսում է արել Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնը։
Հունվարի 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 14-17-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Հունվարի 14-ի գիշերը և առավոտյան ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Երեւանում հունվարի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ և մառախուղ, 13-ին թաց ձյան և ձնախառն անձրևի, 14-ի գիշերը և առավոտյան՝ ձյան տեսքով, ճանապարհներին սպասվում է մերկասառույց:
Հունվարի 14-ի ցերեկը, 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել