HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քասախի 40-ամյա բնակչի տանը ապօրինի զենք-ռազմամթերք է հայտնաբերվել

Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Քասախ գյուղի 40-ամյա մի բնակիչ տանը պահում է ապօրինի զենք-ռազմամթերք: Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ բավարար փաստեր ձեռք բերելուց հետո հարուցվեց քրեական գործ։

Հունվարի 8-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց նշված տանը։

Հյուրասենյակից հայտնաբերվեցին որսորդական հրացան, որսորդական հրացանի փամփշտատուփ և 18 պարկուճ, որից 6-ը՝ կրակված։

Քրեական գործի քննությունը շարունակվում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter