HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստը

Հունվարի 13-ին տեսակապի միջոցով կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստը։ Այս մասին հաղորդում է պաշտպանության նախարարությունը։

Նիստը վարել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, մասնակցել են ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինը, Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մուրատ Բեկտանովը, Ղրղզստանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Բակտիբեկ Բեկբոլոտովը, Տաջիկստանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Շերալի Միրզոն, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թախիր Խայրուլոևը և Ղազախստանի Հանրապետությունում ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter