«Փյունիկի» նախագահը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի հուշամեդալով
Երևան քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Երևան քաղաքում իրականացրած բարեգործական ծրագրերի համար, սիրիահայ բարերար, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի պատվավոր նախագահ Գաբրիել Ջեմբերջին (Ջեմբերջյան) պարգևատրվել է Երևանի քաղաքապետի հուշամեդալով:
Բոլոր երևանցիների անունից շնորհակալություն հայտնելով և շնորհավորելով բարերարին, Կարեն Կարապետյանն ընդգծել է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի ներդրումը մայրաքաղաքի բակային տարածքների բրեկարգման ծրագրերում:
«Ակնկալում ենք, որ մեր արդյունավետ գործակցությունը շարունակական կլինի և հնարավոր այլ ոլորտներ նույնպես կընդգրկի»,- նշել է քաղաքապետը:
«Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը նշել է, որ հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական ծրագրերը շարունակական են լինելու և առաջիկայում բակային տարածքները կշարունակեն համալրվել խաղային ատրակցիոններով:
Այս տարի արդեն մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների 48 բակային տարածք համալրվել է հիմնադրամի կողմից տրամադրված խաղային ատրակցիոններով: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել