HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վլադիմիր Կարապետյանը Ֆարմանյանին մեղադրում է համայնքին գումարները չվճարելու մեջ

ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածու Սամվել Ֆարմանյանի հայտարարագրից երևում է, որ նա մինչ օրս ընդամենը երկու վճար է կատարել ամբողջ ընտրատարածքը հեղեղած իր 27 հատ մեծ պաստառների համար. 

-ապրիլի 23-ին` 50.000 դրամ

-ապրիլի 27-ին` 206.400 դրամ 

Այսպիսով, ՀՀԿ ներկայացուցիչը հաստատում է այն փաստը, որ քարոզչության ժամանակաշրջանի սկզբից ի վեր նա չէր կատարել որեւէ վճարում եւ միայն մեր ահազանգերից հետո մասնակիորեն սկսեց կատարել օրենքով նախատեսված վճարումները: Միևնույն ժամանակ, իմ հակառակորդը այդպես էլ չհրապարակեց իր և համայնքի միջև կնքված պայմանագիրը` բազմաբնակարանային շենքերի վրա 5 ք.մ. գերազանցող պաստառներ փակցնելու վերաբերյալ: Դրանով հանդերձ պարոն Ֆարմանյանը ևս մեկ անգամ հաստատում է, որ որեւէ կերպ չի տարբերվում ՀՀԿ հայելին հանդիսացող, Հայաստանի քաղաքացուն կեղեքող քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներից: 

Ս. Ֆարմանյանը նաեւ պետք է պատասխանի այն հարցին, թե այդ ինչպես է ստացվել, որ նա վճարել է ամբողջ ընտրատարածքով մեկ փակցված 27 հատ հսկա պաստառների միայն մի փոքր մասի համար: Հարց է առաջանում նաև, թե ինչ հիմունքներով է համայնքը 27 բազմաբնակարան շենքերի մեծ մասի դեպքում տեղերը հատկացրել անվճար, իսկ մի քանի հատի դեպքում` վճարովի: 

Ամենակեղտոտ քարոզչական տեխնոլոգիաներով առաջնորդվող եւ համայնքային բյուջե անհրաժեշտ վճարումներից խուսափող Ս. Ֆարմանյանին ցանկանում եմ տեղեկացնել, որ ապրիլի 29-ին, քարոզարշավի ընթացքում, 9-րդ զանգվածում ընտրողների հետ հանդիպումների շրջանակներում շուրջ մեկ ժամ գտնվել եմ հենց այն բազմաբնակարան շենքի բակում, որտեղ բնակվում է ինքը` ՀՀԿ ներկայացուցիչ պարոն Ֆարմանյանը: Զրուցեցինք տարբեր թեմաներից` երկրի առջև ծառացած խնդիրներից, ընտրություններից, մեր անելիքներից, մարդկանց առօրյա կյանքից, այդ թվում նաև մարդկային տեսակներից: Բավականին հետաքրքիր էր:  

Այդ կապակցությամբ, կուզենայի տեղեկացնել պարոն Ֆարմանյանին, որ, ի զարմանս, հավաքված տասնյակ ընտրողներից բոլորը կիսում են ՀՀԿ-ի, նրա, որպես ՀՀԿ ներկայացուցչի, ինչպես նաև մարդկային տեսակի վերաբերյալ իմ կարծիքը: Հանդիպումներից հասկացա, որ պրն Ֆարմանյանը պարտվելու է նույնիսկ իր բազմաբնակարան շենքում, ինչը ամենավառ գնահատականը կլինի քաղաքական գործչի եւ մարդկային որակների վերաբերյալ մեր պատկերացումներին: 

Կարծում եմ ԺԱՄԱՆԱԿՆ Է, որ պրն Ֆարմանյանը քարը փեշից գցի, վճարի համայնքային բյուջեից թաքցրած մնացած շուրջ 400.000 դրամը եւ դրանից հետո, իր շենքի բնակիչների օրինակով, գնա ընտրությունների և քվեարկի քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչների մարդկային տեսակի դեմ պայքարող տեսակի, այն է` իմ օգտին:

Վլադիմիր Կարապետյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter