HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեքենան բախվել է գազատար խողովակին և բռնկվել․ կա զոհ (տեսանյութ)

Հունվարի 13-ին՝ ժամը 17։48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ճանապարհատրասնպորտային պատահար։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ ավտոմեքենան բախվել է Արտաշիսյան փողոցի թիվ 42/6 շենքին հարակից գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Ինչպես հաղորդում է ԱԻՆ-ը, Ժամը 18։16-ին հաստատվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը և ավտոսանդուղք։

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ Ա․ Հ․-ն հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։41-ին, մարվել՝ 19։24-ին։ Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են մոխրացած դի։

Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս տուժել է հրշեջ-փրկարար Է․ Մ․-ն․ վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter