HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել բանկերի ղեկավարների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել բանկերի ղեկավարների հետ:

Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ընթրիքին մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ճգնաժամային իրավիճակներում Հայաստանի բանկային համակարգը կարողացել է հստակ քաղաքականությամբ հաղթահարել փորձություններն և պահպանել կայուն գործունեությունը: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ բանկային համակարգի շարունակական զարգացումը կնպաստի երկրի տնտեսության հետագա առաջընթացին:

«Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել բանկային ոլորտի հետագա զարգացման, կառավարության գործունեության առաջնահերթությունների իրականացման շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter