Տեղի է ունեցել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ
Արցախի ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանի ղեկավարությամբ հունվարի 13-ին տեղի է ունեցել 2021 թվականի բանակային ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ, որին ներկա է գտնվել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել հաշվետու ժամանակահատվածում տեղ գտած բանակային կարևորագույն զարգացումներին, ներկայացվել են ըստ ուղղությունների կատարված աշխատանքները, համապատասխան գնահատականներ են տրվել դրական ցուցանիշներով առանձնացած և նաև թերացող ստորաբաժանումներին, լավագույնները արժանացել են խրախուսանքի:
«Ռազմական խորհրդի նիստի ավարտին նախանշվել են այն հիմնական անելիքները, որոնք առաջնային կլինեն 2022 թվականի բանակային ուսումնական տարվա ընթացքում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել