HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ

Արցախի ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանի ղեկավարությամբ հունվարի 13-ին  տեղի է ունեցել 2021 թվականի բանակային ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ, որին ներկա է գտնվել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել հաշվետու ժամանակահատվածում տեղ գտած  բանակային կարևորագույն զարգացումներին, ներկայացվել են ըստ ուղղությունների կատարված աշխատանքները, համապատասխան գնահատականներ են տրվել դրական ցուցանիշներով առանձնացած և նաև թերացող ստորաբաժանումներին,  լավագույնները արժանացել են խրախուսանքի:

«Ռազմական խորհրդի նիստի ավարտին նախանշվել են այն հիմնական անելիքները, որոնք առաջնային կլինեն 2022 թվականի բանակային ուսումնական տարվա ընթացքում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter