HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ավտոճանապարհներին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ ժամը 22։30-ի դրությամբ,  Չարենցավանի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Վարդենիսի, Ճամբարակի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Քաջարանի, Մեղրիի տարածաշրջաններում, Սարավանի լեռնանցքում և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում։

Անիպեմզա-«Անի» կայարան ճանապարհահատվածում, Աշոցքի տարածաշրջանում, Ջաջուռի և Քեթիի լեռնանցքներում բուք է։

Ձյան և բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Ուշի-Արտաշավան, Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհները, Աշոցքի տարածաշրջանի ճանապարհները, Ջաջուռի, Քեթիի և Մեղրիի լեռնանցքները դժվարանցանելի են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ապարանի, Արագածի, Տաշիրի, Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Ուշի-Արտաշավան, Սպիտակ-Լուսաղբյուր, Ստեփանավան-Թումանյան  ճանապարհահատվածներին և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է:

Անիի տարածաշրջանում և Մեղրիի լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20 մետր։ Սևանի կղզուց մինչև Հրազդան մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Հիմնադրամը հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter