HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սևան» ՔԿՀ-ում փորձել են արգելված իրեր և թմրամիջոց իրացնել

2022 թվականի հունվարի 12-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, պահակետերից մեկի ծառայողից ահազանգ ստանալով հնարավոր ներնետման մասին, իրականացրել են տեղանքի զննություն:

Քրեակատարողական ծառայության հաղորդմամբ՝ տեղազննության արդյունքում բնակելի գոտու մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 8,54 գրամ քաշով առանձնացված զանգվածներ, 2 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի մարտկոց, 2 USB և 2 կտրված լարեր:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter