Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 27 ավտոմեքենա
Հունվարի 11-ից 13-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Հարթավան և Երնջատափ գյուղերում, Սյունիքի մարզի Կապան, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում, Սոլակ գյուղում, Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն, Շիրակի մարզի Աշոցք գյուղերում, Սալուտ-Վարդաղբյուր, Վարդաղբյուր-Մուսայելյան, Երևան-Մեղրի, Ամասիա-Բերդաշեն և Գետափ-Մարտունի ավտոճանապարհներին։
Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 27 ավտոմեքենա և 72 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել