HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղին տեղ-տեղ դժվարանցանելի է

Գիշերը տեղացած ձյան պատճառով Արցախի ներպետական ճանապարհահատվածներում և Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու որոշ հատվածներում կան դժվարանցանելի և փակ ճանապարհներ: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Ստեփանակերտը շրջաններին կապող բոլոր ուղղություններում այս պահին կատարվում է ձյան մաքրման աշխատանքներ: Դժվարանցանելի է «Բովուրխանի» ոլորաններում և Շոշ-Կարմիր շուկա հատվածում:

Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու որոշ հատվածներում տեղ-տեղ դժվարանցանելի է: Այս պահին «Վահե Կարապետյան» ընկերությունն իրականացնում է մաքրման, անհրաժեշտության դեպքում՝ կատարում աղցանման աշխատանքներ:

Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում ձնաբուք է: Սյունիքի մարզում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում և Վայոց ձորի մարզի բարձրադիր հատվածներում տեղում է ձյուն։

Արցախի ներքին գործերի նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին՝ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter