
Գրանցվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք. մահացել է 1 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 273-ով՝ ընդհանուր կազմելով 347 084: Նախօրեին կատարվել է 4811 թեստավորում (ընդհանուր՝ 2 630 763): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Մահացել է 1 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 8015 է:
Առողջացել է ևս 101 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 333 412-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4142 քաղաքացի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել