Ծառուկյանը մրցույթ է հայտարարել Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ մրցույթ է հայտարարվելու Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Ծառուկյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։
«Հետևել Տիրոջ պատգամներին և հնարավորինս օգնել մարդկանց, ա՛յս է ճշմարիտ քրիստոնյայի ճանապարհը...
Սիրելի՛ հայ ժողովուրդ,
Մեր Հայրենիքը ապրում է դժվարին ժամանակներ, սակայն հայը՝ լինելով քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ, միշտ էլ հավատքով է հաղթահարել բոլոր դժվարությունները: Ժամն է կրկին հավատքով միախմբվելու:
Ուստի իմ ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Թող այն վերածննդի և լույսի ճանապարհ ցույց տա հայ ժողովրդին»,- ասվում է Ծառուկյանի գրառման մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել