HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունվարի 11-ին զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Մարտական ծառայության մեդալով հետմահու պարգևատրվել են N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը, N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Վահան Վաչագանի Բաբայանը, N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ նշված երեք զինծառայողները զոհվել էին 2022թ․ հունվարի 11-ին՝ հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի սադրանքի հետևանքով սկսված փոխհրաձգության ընթացքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter