HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էստոնիան, Լատվիան և Լիտվան ՆԱՏՕ-ին խնդրել են մեծացնել ռազմական ներկայությունն իրենց տարածքներում

Էստոնիան, Լատվիան և Լիտվան դիմել են ՆԱՏՕ-ին՝ խնդրելով մեծացնել ռազմական ներկայությունը։ Այդ մասին Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը։ 

Նրա խոսքով՝ ներկայության մեծացումը կարող է «զսպիչ գործոն» լինել Ռուսաստանի համար։ 

ՆԱՏՕ-ի անանուն դիվանագետը գործակալությանը հայտնել է, որ բալթյան երկրների խնդրանքը կարող է դիտարկվել փետրվարի կեսին՝ դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։

2014 թվականից ՆԱՏՕ-ի անձնակազմը մշտական հիմունքներով գտնվում է բալթյան երկրներում, այն բանից հետո, երբ Ռուսաստանը Ղրիմը միացրեց իր կազմին և զինված հակամարտություն սկսեց Ուկրաինայի արևելքում։ Ներկայումս Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում տեղակայված է ՆԱՏՕ-ի 1000-ական զինծառայող։ 

Հունվարի 12-ին Բրյուսելում վերջին երկու տարվա մեջ առաջին անգամ կայացել էր Ռուսաստան-ՆԱՏՕ գագաթնաժողովը, որի հիմնական թեման եղել է եվրոպական անվտանգությունը։ Դրա արդյունքում կողմերը հասկացրել են, որ սկզբունքային հարցերի վերաբերյալ իրենց դիրքորոշումները չեն մոտեցել, սակայն հայտարարել են, որ պատրաստ են շարունակել բանակցությունները։

Լուսանկարում՝ Գերմանացի զինծառայողը Լիտվայում/ՆԱՏՕ-ի մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter