HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարները դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաներ

Հունվարի 14-ին՝ ժամը 13։36-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Սարավան գյուղի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ։ Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի 155-րդ կմ-ին «DAF» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք:

ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ Մ-2 ավտոճանապարհի 159-րդ կմ-ին ևս մերկասառույցի պատճառով եղել են կուտակված ավտոմեքենաներ․ ավտոճանապարհը երկկողմանի փակ է եղել։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ (տրակտոր) արգելափակումից դուրս են բերել 30 ավտոմեքենա (50 քաղաքացի)․ ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter