HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային հերոս Վահագն Ասատրյանն այսօր կդառնար 45 տարեկան

Հունվարի 14-ը Հայաստանի Ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանի ծննդյան օրն է: «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելել և Ազգային հերոսին հարգանքի տուրք են մատուցել հարազատները, մարտական ընկերները, բարձրաստիճան զինվորականներ, ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ։ Տեղի է ունեցել հերոսի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

«Վահագն Ասատրյանը մարմնավորում էր իսկական հայ սպայի տեսակն ու կերպարը։ Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության և անմնացորդ նվիրումի համար Վահագն Ասատրյանը հետմահու արժանացել է Հայաստանի Ազգային հերոս բարձրագույն կոչման»,- նշված է ՊՆ հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter