HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվս մեկ պատվաստումային շարժական կետ կգործի

COVID-19-ի դեմ պատվաստումներն առավել հասանելի դարձնելու նպատակով հանրային վայրերում տեղակայված շարժական կետերում շարունակվում են իրականացվել պատվաստումները: 

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվանից նոր պատվաստումային շարժական կետ է բացվել Հանրապետության հրապարակում` Կառավարական տուն 2 հասցեում: Պատվաստվել ցանկացող յուրաքանչյուր քաղաքացի կարող է անձը հաստատող փաստաթղթով մոտենալ շարժական պատվաստումային խմբին ու պատվաստվել։ Պատվաստումներն իրականացվում են Հայաստանում առկա բոլոր պատվաստանյութերով։ 

Պատվաստումային գործընթացին հետևել է նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պատասխանել լրագրողների հարցերին` հորդորելով չհապաղել, գիտակցել պատվաստման կարևորությունը` օր առաջ գալ և պատվաստվել` պաշտպանելով իրենց և իրենց հարազատներին:

Մեկնաբանություններ (1)

Анна
Здравствуйте! Я прошла полную вакцинацию пфайзером. Последняя доза была 6 мая, но электронный сертификат мне так и не пришёл. Куда обратиться? Помогите, пожалуйста! (Анна Заславская дата рождения 16/02/1994)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter