Հաստատվել է կորոնավիրուսի 293 նոր դեպք, մահացել է 3 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 293-ով՝ ընդհանուր կազմելով 347 377: Նախօրեին կատարվել է 5635 թեստավորում (ընդհանուր՝ 2 636 398): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Մահացել է 3 մարդ:
Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 8018 է: Առողջացել է ևս 106 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 333 518-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4326 քաղաքացի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել