HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Բեգլարյանը հանդիպել է ՄԻԵԴ Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն հունվարի 15-ին ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին: Այս մասին տեղեկացնում է պետնախարարի մամուլի ծառայությունը։

Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել միջազգային ատյաններում հայերի իրավունքների պաշտպանությանն ուղղված Հայաստանի ներկայացուցչի աշխատանքը, ներկայացրել Ադրբեջանի վարած ագրեսիվ և հայատյաց քաղաքականության պատճառով Արցախի բնակչության իրավունքների կոպիտ խախտումները:

Պետական նախարարն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության առաջնահերթությունները և բնակչության իրավունքները անհրաժեշտ է իրավական գործընթացների առանցքում պահել: Երկուստեք շեշտադրել են շփումների հետագա շարունակման ու Արցախի բնակչության իրավունքների պաշտպանությանն ուղղված համատեղ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter