Beeline-ի բաժանորդները զրկվել են ինտերնետ կապի հասանելիությունից
Beeline բաժանորդները զրկվել են ինտերնետ կապի հասանելիությունից, ինչի պատճառով ընկերությունը պարզաբանում է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք.
Սիրելի բաժանորդներ, Տեղեկացնում ենք, որ այս պահին խնդիր կա միջազգային կապուղիների հետ։ Մասնավորապես՝ վնասվել են Վրաստանի սահմանից եկող օպտիկական մալուխները, որի հետևանքով մեր բաժանորդները զրկվել են Ինտերնետ կապի հասանելիությունից:
Վրաստանի գործընկերների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները ծառայության վերականգման համար:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել