HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երեք ճամբարներում էլ իսպառ բացակայում է պետական շահի գիտակցությունը». Լևոն Տեր-Պետրոսյան

Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ iLur-ի հարցերին պատասխանել է ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Դրանք ներկայացնում ենք ստորև. 

1.Փաշինյանական վարչախումբը, միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է պահպանել իշխանությունը:

2.Քոչարյանի և Սարգսյանի ղեկավարած ընդդիմությունը, ներքին հակասություններով հանդերձ, նույնպես միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է զավթել իշխանությունը:

3.Ըստ այդմ, երեք ճամբարներում էլ իսպառ բացակայում է պետական շահի գիտակցությունը, ինչի անխուսափելի հետևանքը մեր ազգին սպառնացող նորանոր աղետներն են:

4.Ելքի փնտրտուքը բացառապես հակամարտող կողմերի և մտավորականության պարտականությունն է:

5.Հասարակության մնացյալ շերտերը իրավիճակի վրա ազդելու լծակներ այս պահին չունեն: Քաղաքագիտական և լրատվական դաշտի ակտիվ դերակատարները, գրեթե ամբողջությամբ, սպասարկում են հիշյալ երեք ճամբարների շահերը:

Մեկնաբանություններ (1)

Սվետլանա Հարությունյան
1. Դա պարզ էր 2018-ի մայիսին, երբ նիկոլը ասաց "ես կամ ոչ ոք": Դուք չմտահոգվեցիք, չկանխեցիք: 2. Քոչարյանի և Սարգսյանի կուսակցությունները գոնե ունեն ներքին հակասություններ: 3. Գիտակցությո՞ւն... նիկոլականների գիտակցությունը հերիքում է բառակույտերով շրջանցել պետական շահի ձևակերպումը: էվ դա է պահանջվում իրենցից: 4. Պարտականությունը շարունակում է մնալ վարչախմբի ուսերին` և պատասխանատուներն են, և մեղավորերը: Չշփոթենք: 5. Իրավացի եք` «հասարակության...»: Բայց հայ պետականության միակ շահագրգիր կողմը հայ ազգն է եղել և կա: Ամփոփեմ` Ի՞նչ զիճումների է պատրաստ Ձեր կուսակցությունը ի դեմս Արևմուտքի, Հյուսիսի, Արևլքի և Հարավի: Եղեք հետևողական և շարադրեք կետ–առ-կետ Ձեր ազգային ծրագիրը: Հարգանքներս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter