HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԱՏՄ-ն ափոփել է 2021թ-ին իրականացված աշխատանքները

Տեղի է ունեցել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2021 թ-ի տարեկան ամփոփիչ ընդհանուր ժողովը։ 

Ինչպես հայտնում է ԱԱՏՄ մամուլի ծառայությունը, տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն ամփոփել է համատեղ իրականացված աշխատանքները` ստուգումների կատարողականը, հակահամաճարակային վերահսկողական ահռելի քանակի միջոցառումները, սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի աշխատանքերը և նախորդ տարվա օրենսդրական փոփոխությունների արդյունքում նոր լիազորություններով աշխատանքային իրավունքի վերահսկողական միջոցառումները։ Ներկայացվել են արդեն այս տարվա կարևոր անելիքները` կառավարության ծրագրում տեղ գտած Տեսչական մարմնին վերաբերող միջոցառումների մասով, տարեկան ծրագրով հաստատված անելիքների և ներքին նախաձեռնությունների պլանները։ 

ԱԱՏՄ արհեստակցական միության անունից շնորհակալագրերով և Տեսչական մարմնի կրծքանշաններով խրախուսվել են մի շարք աշխատակիցներ՝ մարզային, սահմանային հսկիչ կետերի և կենտրոնական ապարատի ստորաբաժանումներից։ 

Տեսչական մարմնի ղեկավարի կողմից խրախուսվել են «Տարվա լավագույն տարածքային պետ» և «Տարվա լավագույն վարչության պետ» անվանակարգերով ընտրված թեկնածուները։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter