HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարները Սիսիան-Գորիս ավտոճանապարհին արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 16 ուղևոր

Հունվարի 15-ին, ժամը 11:55-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Շինուհայրի խաչմերուկի մոտակայքում մերկասառույցի և բքի պատճառով կան արգելափակված ավտոմեքենաներ։

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 30-35 կմ-ն ընկած հատվածում, արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 16 ուղևոր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter