HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Բեյրութի փողոցում․ կա զոհ

Հունվարի 16-ին, ժամը 03։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանին հարակից այգու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բեյրութի փողոցում՝ մանկական այգու մոտակայքում, բախվել են «Opel Astra» և «Mercedes-Benz S500»  (վարորդ` Դ․ Հ․, ծնված 1993 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և 3 տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ Հ․ Բ․-ն (ծնված 1988 թ․) մահացել է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter