HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապան-Քաջարան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և գլորվել ձորը․ կան տուժածներ

Հունվարի 16-ին, ժամը 16:07-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին՝ «Քարավան» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և գլորվել ձորը (մոտ 30 մ)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և 1 ուղևոր հոսպիտալացվել են Կապանի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, երկու ուղևորի դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Կապանի ԲԿ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter