HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

50,6 մլն վարկ՝ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնին»

Կառավարությունն այսօրվա նիստում իր որոշմամբ ֆինանսների նախարարին պարտավորեցրել է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ կողմից շենքի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման և համապատասխան փորձագիտական թույլտվությունների ստացման նպատակով ընկերությանը տրամադրել 50 մլն 600 հազար դրամ բյուջետային վարկ։

Հայաստանում արդեն իսկ մեկնարկած միջուկային բժշկության կենտրոնի ստեղծման ծրագրով ձեռք կբերվի և Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տարածքում կտեղադրվի պրոտոնային արագացուցիչ, որով սկիզբ կդրվի բժշկական նպատակով օգտագործվող ռադիոիզոտոպների արտադրությանը։

Առաջարկվող տեխնոլոգիայի ներդրումը թույլ կտա, որպեսզի Հայաստանը տիրապետի բժշկական ախտորոշման և բուժման առավել արդիական մեթոդների, արմատապես բարելավի բնակչության սպասարկման մակարդակը։

Հաջորդ որոշմամբ գործադիրը հաստատել է վերը նշված լաբորատորիայի ֆիզիկայի բնագավառում արդիական գիտական ներուժի ապահովման 2011թ. ծրագիրը և դրա միջոցառումների ցանկը։ Ընթացիկ տարում լաբորատորիայի 9 առաջատար գիտնականներ մասնակցելու են Եվրոպայի միջուկային հետազոտությունների կենտրոնի մեծ հադրոնային կոլայդերի վրա նախատեսված գիտափորձերին, որպեսզի այնուհետև իրենք նպաստեն ֆիզիկայի բնագավառի արդիական գիտական ներուժի զարգացմանը։

Երկու այլ որոշումներով կառավարությունն իր նախկին որոշումներում կատարել է փոփոխություն և լրացում, որոնք թելադրված են պատանիների առողջության գնահատումն ու անհրաժեշտության դեպքում բուժումն իրականացնել 14 տարեկանից սկսած, ստեղծել նախազորակոչային և զորակոչային տարիքում նրանց առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման հիմքեր։ Այս մասին տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter