HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը գեներալիտետի հետ քննարկե՞լ է արտակարգ դրություն հայտարարելու հարցը

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ լսել է ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի զեկույցները բանակաշինության, զինված ուժերի մարտունակության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև վերջին ամիսներին տարածաշրջանում և դրանից դուրս ռազմաքաղաքական ընդհանուր իրադրության, հայ-ադրբեջանական շփման գծում օպերատիվ իրավիճակի, զարգացման միտումների և սահմանագծում անդորրը պահպանելու ուղղությամբ ձեռնարկվող անհրաժեշտ միջոցառումների մասին:

Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ երեկ ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը ՊՆ-ում մոտ մեկ ժամանոց առանձնազրույց է ունեցել բարձրագույն գեներալիտետի հետ և քննարկել արտակարգ դրություն հայտարարելու հնարավորության հարցը:

Սակայն նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը հերքեց արտակարգ դրություն հաստատելու մասով տարածված լուրերը՝ ասելով. «Տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Այդ հարցը չի քննարկվել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter