HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղեգնավան գյուղում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրանցքում․ վարորդը մահացել է, կան տուժածներ

Հունվարի 16-ին, ժամը 19:02-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան ընկել է Եղեգնավան գյուղի տարածքում գտնվող Կախանովի ջրանցքը․ կա տուժած։

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Եղեգնավան գյուղի Ազատության փողոցի տներից մեկի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ս․, ծնված 1954 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրանցքում:

Ուղևորներ Ս․ Ս․-ն (ծնված 1956 թ.) և Ռ․ Մ․-ն (ծնված 1964 թ.) հոսպիտալացվել են Վեդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները  հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ջրանցքից դուրս բերել ավտոմեքենան և վարորդի դին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter