HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 բեռնատար

Հունվարի 16-ին, ժամը 17։16-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհի 6-7-րդ կմ-ին ավտոմեքենաներ են արգելափակվել:

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել Վերին Խոտանանի հենակետից ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 բեռնատար և 9 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter