HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». անբարոյականության շոու

Երեկ՝ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ողբերգությունից րոպեներ անց, ինտերնետային կայքերն ու սոցիալական ցանցերը պարզապես հեղեղվեցին դեպքի տեսանյութերով, լուսանկարներով, ականատեսների վկայություններով:

Իհարկե, պայթյունից հետո ստեղծված իրավիճակը իսկապես սարսափելի էր, սակայն հանրությանը ամենաշատը վրդովեցրել էր այն, որ պայթյունից հետո համերգը սովորականի պես շարունակվեց:

Այն ժամանակ, երբ հարյուրավոր մարդիկ այրվածքներ էին ստացել, բղավում էին, օգնություն կանչում, համերգը վարողը հայտարարում է, թե բան չի եղել, ընդամենը փուչիկ է պայթել: Չնայած այդ փուչիկի պայթյունից առաջացած հրդեհը ինը հարկանի շենքի բարձրություն ուներ:

Ավելին, այսքանից հետո փոխանակ արգելափակոցները հանեին, որպեսզի մարդիկ դեպքի վայրից հեռանային, ուղիղ հակառակն են անում. ուժեղացնում են հսկողությունը. Սերժ Սարգսյանը դեռ ելույթ չէր ունեցել, և այդ մարդիկ պետք էին ելույթին տեսք տալու համար:

Լեյլա Սարիբեկյանն էր այդ ժամանակ մի «հայրենասիրական» երգ երգում, ինչ-որ ծաղրածուներ՝ կատակներ անում: Հենց այրված մարդկանց առջև:

Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է մի երիտասարդ փորձում դուրս գալ, նրան թույլ չեն տալիս: Այդ երիտասարդը համառում է, ավելին, պահանջում է, որ արգելափակոցները վերացնեն, որպեսզի մարդիկ գնան, սակայն ապարդյուն: Ավելորդ աղմուկից խուսափելու համար այդ տղային բաց են թողնում:

Ահա այսպիսին ստացվեց մի շոու, որտեղ հազարավոր մարդկանց ստիպողաբար էին բերել՝ զուտ դեկորացիայի համար: Շոու, որը դեռ երկար կհիշվի: Այս ողբերգությունը անբարոյականության, հղփացածության, սեփական անպատժելիության հանրագումարը դարձավ:

Մեկնաբանություններ (4)

avelin
5 hazarakan dramner@ yerechaneri ktic berecin..... kani tasnyak hazarner piti bzishknerin tan vor BUZVEN.. ayd yerechaneri vra kmna ayd ayrvackneri hetqer@ ambogdz kyankum... barer chem gtnum ayd takangneri aselu hamarr..(kazmakerpogneri masin em)
Stver
Հիմա էլ պարզվեց թե համերգ շարունակողները հերոսություն են արել, իբրև թե խուճապը ցրելու համար... Քիչ առաջ Շանթ հեռուստատեսության լրատվական ծառայությունը, փոխարեն առաջնահերթ հրապարակի հետ կապված թարմ տեղեկատվությունն ասեր, մի լավ սեփական գլուխը գովեց գովեց գովեց, հետո էլ հերոսացրեց հրապարակում դժբախտ դեպքից հետո ելույթ ունեցող նախագահին էլ, իբրև թե նախագահին համերգը շարունակելու խորհուրդ տվող Արտակարգ իրավիճակների նախարարին էլ, տո երևի երգիչներին էլ, ովքեր անձնուրաց մահու և կյանքի կռիվ էին տալիս խուճապի դեմ...
Վահե-2010
Համակարգից ծնված լարովի տիկնիկներ. Համակարգի ծրագրով Լարովի տիկնիկ ՍՍ-ն պետք է ճառ ասեր, լարովի խամաճիկները պետք է «հայրենասիրական» արգելափակոցներ դնեին և երգեր երգեին:Համակարգն է ստիպում միայն հավի խելք ունեցողներին երկիր ղեկավարել:
GEVORG
TESNES VOR HAKANKN E HRAHANGEL DRANIC HETO HAMERG@ SHARYNAKEL ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter