HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին կայցելի Ռուսաստան

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին կայցելի Ռուսաստան։ Այցի ընթացքում նա բանակցություններ կվարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ հունվարի 17-ին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն։ Կողմերը նախատեսում են քննարկել մշակութային, քաղաքական և տեխնոլոգիական ոլորտներում երկկողմ համագործակցությունը։ 

«Նախագահի այցն իրականացվում է Ռուսաստանի նախագահի հրավերով։ Այն ունի կարևոր նշանակություն… Ռայիսին հանգամանալից հանդիպում կունենա իր գործընկերոջ հետ, կքննարկի տարբեր հարցեր։ Օրակարգում հարցերը բազմազան են, այդ թվում՝ քաղաքական, մշակութային և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցությունը… Հուսանք, որ այդ այցը կունենա իր արդյունքները»,- ԱԳՆ ամենշաբաթյա մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Խաթիբզադեն։

Ավելի վաղ, Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադորին հայտարարել էր, որ Ռայիսին հունվարին կմեկնի Մոսկվա։ Այդ առիթով Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Ռուսաստան Ռայիսիի այցի հնարավորությունը քննարկվում է, ժամկետների մասին հայտնի կդառնա ավելի ուշ։ 

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Ռայիսիի այցը Ռուսաստան շատ կարևոր կլինի, անհրաժեշտ կլինի հստակեցնել հարաբերությունները՝ հաշվի առնելով Իրանի ղեկավար կազմի փոփոխությունները։ Լավրովն ընդգծել էր, որ կողմերը պետք է քննարկեն օրակարգում առկա տնտեսական հարցերը, միջազգային քաղաքականության խնդիրները, ՄԱԿ-ում և մյուս կազմակերպություններում աշխատանքը։ 

Դեռևս հայտնի չէ՝ արդյոք կողմերը կքննարկեն ղարաբաղյան հիմնախնդիրն ու լարվածությունը հայ-ադրբեջանական շփման գծին, որն անմիջականորեն երկու երկրների հետաքրքրությունների տիրույթում է։

Լուսանկարները՝ Wikimedia Commons-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter