HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դիջիթեյնը» տուն և տեխնոկենտրոն կկառուցի Արցախում

«Դիջիթեյն» տեխնոլոգիական ընկերությունն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում միանում է տարբեր նախաձեռնությունների, որոնցից է նաև Հանրային Հեռուստաընկերության և «Ապրելու Արցախ» հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «100 տուն Արցախում» նախագիծը։

Ծրագրի շրջանակում Դիջիթեյնի աջակցությամբ նախատեսվում է 2022 թվականին Արցախում կառուցել 3 սենյականոց բնակարան՝ նախատեսված տունը կորցրած ընտանիքի համար։

Այս պահին «100 տուն Արցախում» նախագրի շրջանակում պատրաստ է 7 տուն, սակայն պլանավորվում է մինչև տարեվերջին  ավարտին հասցնել նախատեսված 100 տան շինաշխատանքները։

Ուրախությամբ պետք է նշենք, որ Ասկերանի Դահրավ գյուղի հարևանությամբ «Դիջիթեյն» ընկերությունը հանդես է գալիս ոչ միայն բնակարանի կառուցման նախաձեռնությամբ, այլև՝ տեխնոկենտրոնի։ 

Մարքեթինգային ծրագրերի ղեկավար Մանանա Հովակիմյանը  նշեց, որ Դիջիթեյնը լինելով հայաստանյան խոշոր տեխնոլոգիական ընկերություններից մեկը, յուրաքանչյուր օր ստեղծելով  ծրագրային նորարար լուծումներ կարևորում է ապակենտրոնացումը և մարզերի  զարգացումը հենց տեխնոլորտում․  «Ի վերջո հենց կրթությունն է մեր զարգացման առաջին և ամենակարևոր հիմնասյունը։ Դիջիթեյնի կողմից կառուցվող  տեխնոլոգիական կենտրոնի առկայության դեպքում վստահ եմ, ոչ միայն Դահրավ գյուղի, այլև հարակից գյուղի երեխաները հնարավորություն կունենան ստանալու ուսում և դառնալու ամենաստեղծարար և մրցունակ մասնագետները՝ իրենց աշխատասիրության ու նորար մտքի շնորհիվ զարգացնելով մեր երկիրը»։

Նշենք, որ «Դիջիթաուն» նախագծի շրջանակում իրականացվում է «Միտք» տասներկուշաբաթյա ձեռնարկատիրական ծրագիրը՝ նախատեսված գործարկման վաղ փուլում գտնվող ստարտափների համար՝ հագեցած ինտենսիվ գործնական դասընթացներով, որոնք միտված են  ապահովելու ստարտափի աճն ու զարգացումը։ 

Մարքեթինգային ծրագրերի ղեկավար Մանանա Հովակիմյանը ուրախությամբ ընդգծեց․ «Մեր տաղանադվոր արցախցի երիտասարդները, հնարավոր է, ինչու ոչ՝ հենց այս տեխնոկենտրոնում ուսում ստանալուց հետո գեներացնեն գաղափարներ, ստեղծեն իրենց ստարտափները, և «Դիջիթեյնը» մեծ սիրով պատրաստ է ընդունել նրանց «Միտք» ինկուբացիոն ծրագրի շրջանակում՝ օգնելու զարգացնել իրենց մտահաղացումը, դարձնելու այն մրցունակ, որպեսզի կարողանան դուրս գալ միջազգային հարթակներ և նոր շուկաներ գրավել»։  

«Դիջիթեյն» տեխնոլոգիական ընկերությունից հավսատիացրեցին, որ առաջիկայում ևս նախատեսում են իրականացնել տեխնոլոգիական և սոցիալական բազում ծրագրեր։ 

Վճարովի բովանդակություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter