HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 36 ավտոմեքենա

Հունվարի 16-ից 17-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 27 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Չարենցավան, Ծաղկաձոր, Հրազդան, Տավուշի մարզի Դիլիջան, Սյունիքի մարզի Սիսիան, Կապան քաղաքներում, Վերին Խոտանան-Տանձավեր, Տաթև-Կապան ավտոճանապարհներին, Կոտայքի մարզի Հատիս, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղերում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Բյուրական, Լուսագյուղ գյուղերում և Միրաք-Մելիքգյուղ, Ամասիա-Բերդաշեն, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին։

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 36 ավտոմեքենա և 44 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter