HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներնետման դեպք «Սևան» քրեակատարողական հիմնարկում

Հունվարի 16-ին՝ ժամը 20:45-ի սահմաններում, Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկի ծառայողից ահազանգ է ստացվել հնարավոր ներնետման մասին:

Ինչպես հայտնում են Քրեակատարողական ծառայությունից, ահազանգից անմիջապես հետո իրականացվել է տեղազննություն, որի արդյունքում հսկիչ-հենակետային գոտու տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որում առկա են եղել 4 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 2 լիցքավորիչ, 2 USB լար և 1 ականջակալ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter