HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

300 հազար դրամը գերազանցող գործարքները կլինեն անկանխիկ. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Խորհրդարանը հերթական նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց պատգամավորներ Լենա Նազարյանի, Նարեկ Բաբայանի և Տաթևիկ Գասպարյանի հեղինակած «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փոփոխություններով պատերազմում զոհված զինծառայողի ժառանգությունը ստանալու պարզեցված ընթացակարգ է նախատեսվում : Նախագիծն ընդունվեց 86 կողմ, 0 դեմ և 5 ձեռնպահ ձայներով:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը՝ 66 կողմ, 28 դեմ և 5 ձեռնպահ ձայներով: Ըստ փոփոխությունների` հուլիսի 1-ից 300 հազար դրամը գերազանցող ֆինանսական գործարքները կկատարվեն բացառապես անկանխիկ եղանակով:

Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը` 89 կողմ, 0 դեմ և  10 ձեռնպահ ձայներով: Այս փոփոխությունները հնարավորություն են տալու անվճար դասագրքերով ապահովել նաև մասնավոր դպրոցների մինչև չորրորդ դասարանի աշակերտներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter