HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Սահմանադրական դատարանը քննում է պատգամավորների դիմումը (լրացված)

Սահմանադրական դատարանում այսօր վիճարկվում է ԱԺ 29 պատգամավորների դիմումը, որով պատգամավորները պահանջում են հակասահմանադրական ճանաչել ՀՀ ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի առաջին մասը, 31-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ կետը և 33-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ կետը:  Ըստ ԱԺ պատգամավորներին ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանի` քվեարկության ժամանակ ստորագրած անձանց ցուցակի հրապարակայնության արգելումը հակասում է ՏԱ մասին օրենքին:  Իր ելույթում Վահե Գրիգորյանը նշեց, որ օրենքից հասկացվում է, թե հրապարակայնության արգելումը տարածվում է  նաև դատարանների վրա, այսինքն` դատարանը չի կարող պահանջել ստորագրված ցուցակները:   

Պատասխանող կողմին` ԱԺ-ին ներկայացնում է պատգամավոր Դավիթ Հարությունյանը: Իր ելույթում նա նշեց, որ վիճարկվող հոդվածները որևէ հակասություն չեն ներկայացնում, քանի որ քվեարկության ընթացքում ներկա գտնվող վստահված անձինք և ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են ծանոթանալ այդ ցուցակին, ինչպես նաև ավելացրեց, որ օրենքի այդ դրույթը չի ենթադրում, որ դատարանն իրավասու չէ պահանջել այդ ցուցակները: 

Այժմ նիստը հետաձգվել է 30 րոպեով, որից հետո կողմերը հանդես կգան ելույթներով, և դատարանը կհարպարակի կայացրած որոշումը: 

Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է, դատարանը հայտարարել է, որ որոշման մասին կողմերին կտեղեկացնի լրացուցիչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter