HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի նախագահը և Աբու Դաբիի թագաժառանգը քննարկել են հայ-էմիրաթական համագործակցությունը

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը զրույց է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, երկրի Զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:

Ըստ պաշտոնական տեղեկատվությանը՝ Հայաստանի նախագահը և Աբու Դաբիի թագաժառանգը քննարկել են հայ-էմիրաթական բարեկամական հարաբերություններին և շարունակական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նրանք անդրադարձել են երկու երկրների միջև ներդրումներին և տնտեսության տարբեր ոլորտներում փոխգործակցության խթանմանը, նախագահ Սարգսյանի՝ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցերի։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային մի շարք խնդիրների շուրջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter