HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մաքսատուրքի դրույքաչափերի վերահաշվարկման գործընթացը շարունակվում է. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին հիշեցնում է, որ ԵՏՀ կոլեգիայի 2020թ. ապրիլի 28-ի թիվ 62 որոշմամբ երկարաձգվել էր 3-րդ երկրից ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների մաքսատուրքի դրույքաչափերի արտոնությունների ժամկետը:

«Որոշմամբ սահմանվել են նաև այն ապրանքների ցանկը (ավելի քան 600 անուն ապրանք) և դրույքաչափերը,  որոնց ներմուծման ժամանակ Հայաստանում 2020 թվականի ընթացքում կիրառվել են ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների դրույքաչափերից տարբերվող` ցածր դրույքաչափեր: Որոշումը թեպետ ուժի մեջ էր մտել հունիսի 12-ից, սակայն ուներ հետադարձ ուժ:

Հաշվի առնելով, որ թիվ 62 որոշումը տարածվում էր նաև 2020թ. հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա՝ Պետական եկամուտների կոմիտեն 2020թ. հունիսի 12-ից կազմակերպել է այդ ապրանքների ներմուծման ժամանակ բարձր դրույքաչափերով վճարված մաքսատուրքերի տարբերության վերահաշվարկման և տնտեսվարողների վերադարձման գործընթաց: 

Կոմիտեում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2020 թվականի ընթացքում ներկայացված 3808 հայտարարագրերում մաքսատուրքի գումարները հաշվարկվել և գանձվել են բարձր դրույքաչափերով: Տնտեսվարողների մի մասն օգտվելով ընձեռված հնարավորությունից, դիմել է ՊԵԿ և փոփոխություններ կատարել նախկինում ներկայացված մաքսային հայտարարագրերում՝ ավելի բարձր մաքսատուրքի դրույքաչափերը փոխարինելով որոշմամբ սահմանված ավելի ցածր դրույքաչափերով: Սակայն դեռևս 1678 կազմակերպություն տարբեր պատճառներով նախկինում ներկայացված մաքսային հայտարարագրերում չեն կատարել անհրաժեշտ փոփոխությունները:

Կոմիտեն ևս մեկ անգամ հիշեցնում է՝ ովքեր 2020թ. հունվարի 1-ից մինչև հունիս 11-ը ներմուծել են թիվ 62 որոշման ցանկում ընդգրկված ապրանքները, և դրանց համար կիրառվել են մաքսատուրքի բարձր դրույքաչափեր, փոփոխություններ կատարեն նախկինում ներկայացված մաքսային հայտարարագրերում, որպեսզի կարողանան հետ ստանալ օրենքով սահմանված կարգով ավելի վճարված գումարները: 

Վճարումը կատարողը կամ նրա իրավահաջորդը պետք է դիմում ներկայացնի Պետական եկամուտների կոմիտե, որի հիման վրա մաքսային մարմինը կուսումնասիրի ապրանքների մաքսային ձևակերպումները և կկազմակերպի վերադարձման գործընթացը»,- ասված է ՊԵԿ հայտարարության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter