HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել և կալանավորվել է «Հայփոստի» աշխատակցուհուն հարվածներ հասցրած անձը

Ոստիկանությունը հայտնում է, որ հունվարի 10-ին՝ ժամը 16-ի սահմաններում, մի տղամարդ մտել էր մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի «Հայփոստի» բաժանմունք և հայտնել, որ իր անունով արտասահմանից ուղարկված ծանրոցը ցանկանում է ստանալ։

«Հայփոստի» աշխատակցուհին ստուգելուց հետո հայտնել էր, որ նրա անունով ծանրոց չկա, ինչից հետո տղամարդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, տևական ժամանակ հնչեցրել էր հայհոյանքներ, հարվածներ հասցրել «Հայփոստի» հղի աշխատակցուհուն և կոտրել բաժանմունքի գույքը։

Ներկաներից մեկն ահազանգել էր ոստիկանություն։

«Դեպքի վայրում օպերատիվ-քննչական խմբերը պարզել են կատարվածի հանգամանքները։

Խուլիգանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանության  ծառայողները ճշտել են տղամարդու ինքնությունն ու ձեռնարկել որոնողական միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Հունվարի 14-ին Մարաշի ոստիկանները 39-ամյա տղամարդուն հայտնաբերել ու բերման են ենթարկել։ Նա ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին, ձերբակալվել, ապա՝ կալանավորվել։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter