HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Աշոտ Մինասյանի գործը մակագրվել է դատավոր Բորիս Բախշիյանին

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործը մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան հայտնեցին դատարանից:

Հիշեցնենք, որ կալանքի տակ գտնվող Մինասյանի գործը արդեն շուրջ 15 օր է՝ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Թե երբ է  գործը դատարան ստացվել, մեզ հայտնի չէ, իսկ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում գործն առհասարակ մուտքագրված չէ: Համակարգը չի գործում:

Աշոտ Մինասյանը մեղադրվում է զենք-զինամթերք պահելու մեջ: Նրան ի սկզբանե մեղադրանք էր առաջադրված նաև Նիկոլ Փաշինյանի սպանությունն, ինչպես նաև իշխանության յուրացումը նախապատրաստելու հոդվածներով, սակայն մոտ մեկ տարի անց այս հոդվածներով քրեական հետապնդումը դադարեցվել է:

Նշենք, որ իշխանության յուրացումը և Նիկոլ Փաշինյանի սպանությունը նախապատրաստելու հոդվածներով մեղադրյալի կարգավիճակ են ունեցել նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀԿ անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանը: Վերջիններիս նկատմամբ ևս քրեական հետապնդումը դադարեցվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter