HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հեղափոխություն՝ բեռնափոխադրումների ոլորտում

Brokers-ը Հայաստանում առաջին և միակ հարթակն է, որը մեկ հարկի տակ է համախմբել բեռնափոխադրող ընկերություններին և մաքսային բրոքերներին։

Գրանցվելով Brokers.am հարթակում՝ բեռնափոխադրողները կունենան նոր հաճախորդներ, շահավետ գործարքներ և մշտական բեռնվածություն։ Օգտվելով brokers.am հարթակից՝ արտահանողները և ներմուծողները կկարողանան ստանալ գնառաջարկներ անմիջապես բեռնափոխադրողից, ծանոթանալ նրանց վարկանիշներին և ընտրություն կատարել։

Այս հարթակի շնորհիվ ոլորտում կձևավորվի առողջ մրցակցային դաշտ, բեռնափոխադրման խելամիտ գին, և, ամենակարևորը, հարթակից օգտվելն անվճար է։

«Մեր նպատակն է դարձնել բեռնափոխադրումն ու մաքսազերծումը համակարգված և արդյունավետ։ Ժամանակակից տեխնոլոգիաների և հարուստ գործիքակազմի շնորհիվ ՝ հարթակը հնարավորություն է տալիս խուսափել ավանդական, ոչ արդյունավետ մեթոդներով բեռնափոխադրողներ և մաքսային բրոքերներ փնտրելու գործընթացից»,- հարթակի առավելություններն է ընդգծում «Բրոքերս» ընկերության հիմնադիր-տնօրեն Վահե Աճառյանը։

Ի՞նչ խնդիր է լուծում Brokers հարթակը։

Brokers հարթակը  հաստատուն քայլերով փոխում է բեռնափոխադրման  ոլորտը՝ դարձնելով առավել նորարար և համակարգված։

Հարթակի գործարկմամբ բեռնափոխադրման ոլորտում փոխվում են նաև սակագները. դրանք ոչ միայն իջնում են, այլև դառնում են առավել հասանելի։ Brokers-ը օգնում է ստեղծել  առողջ մրցակցություն, նոր ու շահավետ հնարավորություններ է ստեղծում բոլորի համար։

Ինչպե՞ս օգտվել brokers.am հարթակից

Եթե փնտրում եք բեռնափոխադրող ընկերություն, ապա մուտք գործեք brokers.am և ստեղծեք բեռնափոխադրման հարցում` նշելով  փոխադրման ուղղությունը, բեռի բարձման ժամանակահատվածը, տրանսպորտային միջոցը, բեռի մասին տվյալներ և ձեր հարցմանը պատասխանելու վերջնաժամկետը։ Հարթակն աշխատում է  այնպես, որ ձեր հարցումը ստանան միայն այն բեռնափոխադրողները, որոնք համապատասխանում են հարցման պահանջներին։

Բեռնափոխադրող ընկերությունները կնշեն իրենց գնառաջարկները, ինչպես նաև՝ բեռնափոխադրման ժամկետները։ Այնուհետև, ծանոթանալով բեռնափոխադրող ընկերության վարկանիշին և համադրելով այս ամենը, դուք կընտրեք բեռնափոխադրողին:

Այս նույն սկզբունքով հարթակի միջոցով կարող են իրենց ծառայություններն առաջարկել  մաքսային բրոքերները։ Իսկ արտահանողներն ու ներմուծողները կարող են ընտրել մաքսային բրոքերներին։

Վճարովի բովանդակություն

Մեկնաբանություններ (1)

Մինաս Տեր-Հայրապետյան
Հազարից մեկ պետքական կայք եղավ Հայաստանում, մնում է համը չհանեն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter