HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կորոնավիրուսի համավարակը հանգեցրել է պոպուլիստ քաղաքական գործիչների վարկանիշի նվազմանը

Ողջ աշխարհում պոպուլիստական կուսակցություններն ու քաղաքական գործիչները կորոնավիրուսի համավարակի ֆոնին կորցրել են իրենց աջակցությունը։ Այդ մասին նշվում է Քեմբրիջի համալսարանին կից գործող Բենեթի հանրային քաղաքականության ինստիտուտի հետազոտության մեջ։

Հետազոտության հեղինակները 2020 թվականի սկզբից ի վեր հետևել են 109 երկրի ավելի քան կես միլիոն մարդկանց քաղաքական հայացքներին։ Նրանք պարզել են, որ համավարակի մեկնարկից հետո ողջ աշխարհում պոպուլիստական կուսակցություններին աջակցությունը միջինում կրճատվել է 10 տոկոսային կետով։

2020 թվականի վերջին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում կենտրոնամետ կառավարությունների գործողություններին աջակցությունը միջինում 16 տոկոսային կետով ավելի բարձր է, քան այն կառավարությունների գործողություններին աջակցությունը, որոնց գլխին կանգնած են պոպուլիստներ։

Ողջ աշխարհում մեծացել է վստահությունը տեխնոկրատական ինստիտուտների և փորձագետների նկատմամբ, որոնք կիրառում են քաղաքական որոշումներ։ Այսպես, արդեն 2020 թվականի ամռանը համավարակի առաջին ալիքի ֆոնին մարդկանց թիվը, որոնք կարծում են, որ փորձագետներին պետք է թույլ տալ իրենց մասնագիտական կարծիքին համապատասխան որոշում ընդունել, Եվրոպայում աճել է 14 տոկոսային կետով, իսկ ԱՄՆ-ում՝ 8:

Լուսանկարը՝ Mark Kauzlarich | Bloomberg | Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter