HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետն այցելել է Երևանի թիվ 4 զինկոմիսարիատ

Հայաստանի Պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Գևորգ Մարտիրոսյանը հունվարի 17-ին այցելել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման Երևանի թիվ 4 տարածքային ստորաբաժանում:

ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ՄԻՊ ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի շրջանակներում կատարված այցելության նպատակն էր կյանքի իրավունքի և խոշտանգումների արգելքի վերաբերյալ զորակոչիկների իրազեկվածության բարձրացումը, ինչպես նաև տեղեկացումը ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի գործունեության մասին:

«Զորակոչիկների հետ զրույցի ընթացքում նշվել է, որ զինծառայողները, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները իրենց իրավունքների, սոցիալական երաշխիքների և իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ կարող են ստանալ ՊՆ թեժ գծի 1-28 անվճար հեռախոսահամարով»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter